Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.07.2020 | 00:01

Դու հարց­րիր.
-Կա­րո՞ղ են այս ոս­կոր­նե­րը
ջիղ ու ա­րյուն ստա­նալ.
-Դու գի­տես, Տեր,- ա­սինք:
ՈՒ լս­վեց ոս­կոր­նե­րի ձայ­նը.
Նրանք քով քո­վի էին գա­լիս,
ջիղ ու ա­րյուն ստա­նում,
ՈՒ կեն­դա­նա­ցա՜ն…..
Այդ ենք փա­փա­գում, Տե՜ր,
Այ­ցե­լիր մեր լք­ված ոս­կոր­նե­րին:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ